Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնը
07.11.2015 | 11:43

ՀՀ նախագահի, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 7-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը ու կտևի մինչև նոյեմբերի 11-ը: Փառատոնը, որի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է, այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությանը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կցուցադրվեն երեք՝ Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերը:
Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից, նախատեսվում է ավելի քան 25000 հանդիսատես: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով:
Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա՝ առանց ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ և այլազգի ռեժիսորների ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ